Հայաստանը գնահատում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ամփոփելով 2015 թվականը:
Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալու Իրանի կողմից պարբերաբար հնչող առաջարկին, նախարարն ասել է, որ բանակցային գործընթացում առաջընթաց չկէ ոչ թե այն պատճառով, որ միջնորդները վատն են կամ առաջարկներն անհաջող են: «Ադրբեջանը քաղաքական կամք չունի»,-արձանագրել է Նալբանդյանը:
Միաժամանակ, Հայաստանի ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ Իրանն անկեղծորեն շահագրգռված է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ:
Մենք գնահատում ենք այս հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը»,-հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:




























