2015 թվականի ընթացքում շարունակել է զարգացում ապրել հայ­իրանական փոխշահավետ գործակցությունը. մասնավորապես, 2015-ի հունվարի 26­27­ը տեղի է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի պաշտոնական այցելությունը Երեւան:  Այս մասին ասված է Հայաստանի ԱԳՆ-ի 2015 թվականի հաշվետվության մեջ:

Հաշվետվությունում նաեւ նշվում է, որ 2015-ի սեպտեմբերի 27­ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ­ի գլխավոր ասամբլեայի 70­րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի հետ:

Հոկտեմբերի 14­15­ը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով տեղի է ունեցել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի պաշտոնական այցը Հայաստան, որի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ:

Հոկտեմբերին` Երեւանում, նոյեմբերին՝ Թեհրանում կայացել են հայ­իրանական գործարար համաժողովներ:

Տարվա ընթացքում նաեւ տեղի են ունեցել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, առողջապահության եւ էկոնոմիկայի նախարարների այցելությունները Իրան:

Երեւան են այցելել ԻԻՀ արդարադատության նախարարը, էներգետիկայի ախարարը, մշակույթի նախարարը:

Տարվա ընթացքում Երեւանում փոխնախարարների մակարդակով քաղաքական խորհրդատվություններ են տեղի ունեցել երկու երկրների ԱԳՆ­ների միջեւ: Երեւան է այցելել Իրանի մեջլիսի պատվիրակությունը։