Միջազգային արբիտրաժային դատարանը բավարարելն է Թուրքիայի հայցն ընդդեմ Իրանի՝ գազի զեղչ սահմանելու հարցում, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Shana-ն:
Միաժամանակ Թուրքիայի հայցն ամբողջությամբ չի բավարարվել: Թուրքիան պահանջում էր 35,5 տոկոսի չափով զեղչ սահմանել, սակայն դատարանը որոշել է այն սահմանել 10-15 տոկոսի չափով:
«Միջազգային արբիտրաժային դատարանը սահմանել է, որ Թուրքիային մատակարարվող գազի զեղչը 2011-2015 թվականներին պետք է կազմի 10-15 տոկոս»,-գործակալությանն ասել է Իրանի գազային ազգային ընկերության ղեկավար Համիդ Ռեզա Արաքին:
Նշենք, որ ամեն տարի Թուրքիան Իրանից մինչեւ 10 մլրդ խմ գազ է գնում:


























