Facebook-ի օգտատերերը կարող են բջջային մեսենջերի օգնությամբ «գաղտնի» շախմատ խաղալ:

Խաղը սկսելու համար հարկավոր է բացել ենթադրյալ մրցակցի հետ նամակագրության պատուհանը, այնուհետեւ @fbchess play հատուկ հրահանգ գրել: Արդյունքում գրառման պատուհանիկում շախմատի տախտակ կհայտնվի:

Ըստ Gazeta-ի, ավելի վաղ անհայտ գործառույթի մասին գրել էր Tech Insider պարբերականը:

Պարտիան սկսողը սպիտակներով է խաղում: Խաղալու համար հարկավոր է տեքստի բաժնում @fbchess հաղորդագրություն գրել, ինչպես նաեւ ֆիգուրի տեղափոխման վանդակի կոորդինատները: