«Ուրալվագոնզավոդի» պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Ժարիչը հայտնել է, որ ընկերությունը պատրաստ է Իրանիում Տ-90Ս տանկերի արտոնագրված արտադրություն հիմնել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով RNS-ը։

Նրա խոսքով՝ դա հնարավոր կլինի, եթե չեղարկվեն Թեհրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության սահմանափակումները։

«Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության սահմանափակումները հանելու դեպքում ընկերությունը պատրաստ է համագործակցել «Ռոսոբորոնէքսպորտի» հետ, այդ թվում՝  Տ-90Ս տանկերի արտադրություն հիմնել եւ մոդերնիզացնել Տ-72Ս տանկերը»,- ասել է Ժարիչը։

Այսպիսով՝ նա մեկնաբանել է Տ-90 տանկեր գնելուց հրաժարվելու մասին Իրանի հայտարարությունը։