Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները կարողացել են օդից սպիրտ ստանալ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մասնագետները մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի խնդիրները լուծելու ժամանակ մեխանիզմ են մշակել, որը որսում է գազը եւ այն վերածում  օգտակար նյութերի։

Նշենք, որ նախքան այդ գիտնականները СО2-ը մեթանոլի վերածել էին, սակայն բարձր ջերմաստիճանում կատալիզատորի քայքայման պատճառով դա չէր հաջողվել, փոխանցում է Informing-ը։

Հետագայում գիտնականները դիմեցին պոլիամինի պոլիմերի օգնությանը, որը գործում է բարձր ջերմաստիճանի պարագայում։ Արդյունքում այն հատուկ լուծույթով անցկացնելիս եւ զտելիս տեղի է ունենում ածխաթթու գազի փոխարկում։ Իսկ դուրս տալիս ստացվում է մեթանոլ։ Հետազոտության հեղինակները նշում են, որ իրենք կարողացել են 79 տոկոս մշակված ածխաթթու գազը մեթիլ սպիրտի վերածել։