ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն BBC-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է, թե դեկտեմբերին Ղազախստանում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում բոլորի ուշադրության կենտրոնում են լինելու հակամարտող կողմերի դիրքորոշումների տարբերությունները:

«Կարծում եմ, այդ գագաթնաժողովը կարեւոր իրադարձություն կլինի: Այդ գագաթաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, նաեւ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի պետությունների ղեկավարները նստելու են մեկ սեղանի շուրջ: Առանց կասկածի, հակամարտող կողմերի դիրքորոշումների տարբերությունները կրկին լինելու են ուշադրության կենտրոնում:

 Նախագահները ստիպված են լինելու տեղեկացնել միջազգային հանրությանը գործընթացը զարգացնելու ծրագրերի մասին: Կարծում եմ, որ այստեղ որոշակի առաջընթացի կարելի է հասնել: Մեր վերջին այցի ըթնացքում մենք տեղեկացրինք կողմերին, թե որ ուղղություններով կարելի է առաջընթաց գրանցել: Դա մենք կքննարկենք նաեւ Նյու Յորքում»,- Բրադկեին մեջբերել է ադրբեջանական APA գործակալությունը: