Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը չորրորդ տեղն է զբաղեցրել մոլորակի  ամենահարուստ մարդկանց  ցուցակում` գրավելով Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի տեղը, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Bloomberg-ին:

Facebook ընկերության ֆինանսական հաշվետվության հրապարակումից եւ նրա բաժնետոմսերի աճից հետո Ցուկերբերգը միանգամից երկու տողով բարձրացել է հարուստների ցուցակում: 

Այժմ գործարարի կարողությունը գնահատվում է   50 մլրդ դոլար:

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը տարվա սկզբից մոտ   10 մլրդ դոլար էր կորցրել, իր տեղը զիջել է Ցուկերբերգին: Բեզոսի ներկայիս կարողությունը գնահատվում է  49,1 մլրդ դոլար: Ինչպես նախկինում, առաջատարների եռյակում են Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը,  մանրածախ վաճառքով զբաղվող  իսպանական  Inditex-ի ղեկավար Ամանսիո Օրտեգան եւ ամերիկացի ձեռնարկատեր եւ ներդրող Ուորեն Բաֆետը: