Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարիք չունի ապացուցելու, որ ինքը իսկական ընդդիմադիր է։ Այս մասին փետրվարի 3-ին խորհրդարանում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին այն բանից հետո, երբ Փաշինյանը անդրադարձ էր կատարել խոշոր բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանի կարողությանը։

«Գոնե ինձ հասկանալի է, թե ինչպես եք Դուք ուզում հերքել այն հայտարարությունները, թե Դուք ինչ-որ կերպ կապ ունեք իշխանության հետ, որ Դուք իսկական ընդդիմադիր եք եւ այլն։ Եթե նպատակը դա է, ապա կարիք չկա։ Առնվազն  ինձ Դուք արդեն համոզել եք, որ իշխանության հետ կապ չունեք։ Լրացուցիչ ջանքեր պետք չեն»,- ասել է Հարությունյանը։

Դրան ի պատասխան՝ Փաշինյանը ասել է. «Ես ապացուցելու բան չունեմ։  Դուք եւ Ձեր շրջապատը պետք է ապացուցեք, բայց կյանքը հակառակն է ապացուցել»։