Սահմանադրական բարեփոխումների հանրային հանձնաժողովը պահանջել է երկրի խորհրդարանից հետ կանչել Վրաստանի նոր սահմանդրության նախագիծը, այն անվանելով «երկրի պետականությանն սպառնացող վտանգներ պարունակող»: Վրացական «Կովկաս-պրես» գործակալության հաղորդմամբ՝ հանձնաժողովի անդամների հայտարարությունից հետո Սահմանադրության նախագծում արված փոփոխությունները հանրային շահերից չեն բխում, եւ նախագծի վերաբերյալ հանրային կարծիքը պատշաճ ուսումնասիրված չէ:  Նրանց խոսքով՝ ներկայացված նախագծում գործադիր մարմինը երկու մասի է բաժանված, ինչը երկրում ծանր ու վտանգավոր կացություն կարող է առաջացնել: Նրանք միաժամանակ հայտնում են, որ փոփոխություններն էլ ավելի են թուլացնում խորհրդարանի դերը ու զրկում են այդ մարմնին գործադիր մարմնի նկատմամբ ունեցած վերահսկողությունից: Հանձնաժողովի անդամները պատրաստվում են նշված հարցերը քննարկել ԵԽ Վենետիկի հանձնաժողովում:

Հավելենք, որ վրացական մի շարք վերլուծաբանների կարծիքով, իշխանություններն առաջարկում են մեծացնել վարչապետի լիազորությունները, նպատակ ունենալով հեշտացնել Վրաստանի ներկայիս նախագահի՝ վարչապետի աթոռին նստելու հնարավորությունը: Վրաստանի նախագահը գործող սահմանդրությամբ իրավունք չունի երրորդ անգամ անընդմեջ ընտրվել երկրի նախագահ: