ԱՄՆ-ը վրացի փախստականների վիճակի բարելավման համար Վրաստանին 73,9 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրել։ Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, միջոցները կծախսվեն այն շինությունները վերանորոգելու համար, որտեղ բնակվում են Աբխազիայի փախստականները։
Վրաստանի կառավարությունը բոլոր փախստականների բնակարանային հարցը կլուծի 2012 թվականին։




























