Տեսահոսթինգի Youtube ծառայությունը նախապատրաստվում է երեք ֆիլմի եւ սերիալի թողարկմանը, որոնցում գլխավոր դերում PewDiePie կեղծանունով հանդես կգա   շվեդ տեսաբլոգեր Ֆելիքս Քյոլբերգը, տեղեկացնում է   Gazeta-ն` վկայակոչելով Variety-ին:

Էքսկլյուզիվ ֆիլմերը եւ ծրագրերը հասանելի կլինեն միայն  Youtube Red-ի բաժանորդներին, որի վճարովի բաժանորդագրությունը մեկնարկել է անցյալ տարվա հոկտեմբերին: 10 դոլար արժողությամբ բաժանորդագրությունը հնարավորություն է տալիս անջատել գովազդը եւ մուտք ստանալ  Youtube-ի բնօրինակային բովանդակությանը:

Youtube-ի սեփական երեք ֆիլմերը կլինեն բլոգեր Լիլի Սինգհի փաստագրական «Ճանապարհորդություն միաեղջյուրների երկիր» ֆիլմը իր համաշխարհային շրջագայության մասին, AwesomenessTV-ի «Պարային ճամբար» պատանեկան երաժշտական դրաման  եւ  «Լազեր թիմը»`  Rooster Teeth-ի եւ Fullscreen Films-ի արտադրության ֆանտաստիկ էքշն կատակերգությունը:

«Վախեցրու PewDiePie-ին» սերիալում գլխավոր դերը կխաղա   Youtube-ի ամենաժողովրդական բլոգերներից մեկը, որն ավելի քան 42 մլն բաժանորդ ունի: Սերիալը ստեղծվում է   «Քայլող մեռյալների» բացառիկ պրոդյուսերների մասնակցությամբ: Շոուի գաղափարը կառուցվում է սարսափ ժանրի տեսախաղերի նկատմամբ բլոգերի սիրո վրա. գլխավոր հերոսն անընդհատ ստուգելու է սարսափին դիմակայելու իր կարողությունը: 

Այս պահին Youtube Red-ում բաժանորդագրությունը հասանելի է միայն ԱՄՆ-ից բաժանորդներին: