Իրանը կշարունակի զարգացնել հրթիռային ծրագիրը, որը   «սպառնալիք չէ հարեւան եւ բարեկամական պետությունների համար»: Այդ մասին, Ֆարս գործակալության հաղորդմամբ, հայտնել է ԻԻՀ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Աթաոլլա Սալեհին:

«Իրանի հրթիռային ծրագիրն ու նրա ներուժը կհզորանան, նշել է նա: Եվ դա միջուկային համաձայնագրի խախտում չէ»: Այս տարվա հունվարի վերջին  «իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ. Իրանական զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) ՌՕՈՒ-ի եւ ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամեիր Ալի Հաջիզադեն եւս հայտնել էր, որ Իրանն աճեցնում է իր հրթիռային հզորությունը,   չնայած իր հրթիռային ծրագրի նկատմամբ ԱՄՆ-ի  պատժամիջոցներին:  «Մենք կրկնապատկել ենք մեր ջանքերը: Իսկ ամերիկացիները հակառակ արդյունքի են ձգտում, Իրանից պահանջելով դադարեցնել մեր հրթիռային ծրագիրը», - ընդգծել է նա: Բացի այդ, Հաջիզադեն ասել է, որ Իրանը մտադիր չէ նահանջել բալլիստիկ հրթիռների ստեղծման իր պլաններից` հավելելով, որ չնայած հունվարի 16-ին ուժի մեջ  Թեհրանի եւ «վեցնյակի»  (ՄԱԿ ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) միջուկային համաձայնագրին, «ԱՄՆ-ը չի հրաժարվել Իսլամական Հանրապետության նկատմամբ թշնամական քաղաքականությունից»: Իրանում բալլիստիկ հրթիռների ստեղծմամբ զբաղվում է Խաթամ-ալ-Անբիյա ռազմա-արդյունաբերական համալիրը, որը վերահսկում ԻՀՊԿ-ը տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: