Թուրքական զբոսանավը սեպտեմբերի 15-ին Էգեյան ծովում բախվել է հունական Կոսոս կղզու նավահանգստին:
Ինչպես հաղորդում են հունական լրատվամիջոցները, տուժել են 25 մարդ:
Զբոսանավում 213 մարդ է եղել, հիմնականում բրիտանացիներ, եւ անձնակազմի 6 անդամներ, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են: Բախման արդյունքում 5 մարդ լրջորեն տուժել են, եւս 20-ը թեթեւ վնասվածքներ են ստացել:
Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:




























