Առանց աղի դիետան լուրջ փորձություն է նրանց համար, ովքեր սովոր են առատորեն աղ ավելացնել ուտեստներին: Եթե աղից հրաժարվելու անհրաժեշտություն է առաջանում, այդպիսի մարդիկ երկար ժամանակ ուտեստի համը չեն զգում: Տոկիոյի համալսարանից Հիրոմի Նակամուրան դյուրացրել է նրանց կյանքը՝ ուտեստին աղի համ տվող պատառաքաղ ստեղծելով:
Աղին փոխարինում է էլեկտրականությունը. միկրոիմպուլսները պատառաքաղից սննդի միջոցով փոխանցվում են համային ընկալիչներին, եւ մարդը դրանք որպես աղի համ է ընկալում: Գիտնականները վստահ են. նոր տեխնոլոգիան միանգամայն անվտանգ է:
Ըստ Kedem-ի, Հիրոմի Նակամուրան 3 տարի շարունակ այն անձամբ է փորձարկել, այնուհետեւ անցել է կամավորների հետ փորձարկման: Էլեկտրական պատառաքաղի զանգվածային արտադրության մասին դեռեւս չի հաղորդվում:



























