Իրանի զինված ուժերի հրամանատարությունը հաստատել է Սիրիայում ԻՊ-ի զինյալների հետ բախման ժամանակ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մոհսեն Կաջարիանիի սպանվելու լուրը: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, գեներալ Մոհսեն Կաջարիանը Սիրիայում էր՝ որպես ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում սիրիական բանակի ռազմական խորհրդական:
Fars-ը նաեւ հաղորդել է կամավոր հիմունքով Սիրիայում ԻՊ-ի դեմ պատերազմող եւս 6 իրանցու մահվան մասին:


























