Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պլանավորում է մինչեւ 2030թ մեծացնել սոցիալական ցանցի լսարանը մինչեւ 5 մլրդ-ի։ Այս մասին նա ասել է ընկերության 12-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, փոխանցում է Lenta-ն՝ վկայակոչելով USA Today-ը։

«Մենք ցանկանում ենք վերջնականապես բոլորին միացնել ցանցին, եւ կանենք դա ողջ աշխարհով մեկ իշխանությունների եւ ընկերությունների միջոցով»,- ասել է նա։

Ցուկերբերգը նշել է, որ զարգացող երկրների բնակչությունը ինտերնետի հասանելիություն կունենա դրոններ մշակող Aquila ընկերության շնորհիվ։ «Դրանք աշխատում են արեւի էներգիայով, ուղղակի կթռչեն քաղաքների վրայով եւ ինտերնետ կցրեն»,- պարզաբանել է սոցցանցի հիմնադիրը։