Թուրքիայում անչափահասի բռնաբարության փորձի կասկածանքով ձերբակալվել է Ռուսաստանի Տուլայի մարզի ճանապարհային ոստիկանության պետը:
Ըստ Lifenews-ի, 46-ամյա փոխգնդապետն իր արձակուրդն անցկացնում էր Թուրքիայում: Ըստ թուրք իրավապահների՝ ռուսաստանցի բարձրաստիճան ոստիկանը բռնաբարել է 16-ամյա մի աղջկա, իր ուղեկցուհու դստերը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Ռուսաստանի ՆԳՆ-ն չի մեկնաբանում Կոնովալովի ձերբակալությունը, բայց հաստատել է, որ նա այժմ գտնվում է արտերկրում: Ըստ աղբյուրի, ներկայումս ՆԳՆն ստուգումներ է իրականացնում՝ պարզելու, թե ինչպես է ոստիկանն առանց ղեկավարության թույլտվության, հայտնվել Թուրքիայում:


























