Lockheed Martin ամերիկյան ռազմական ընկերությունը պայմանագիր է կնքել ԱՄՆ ՌՕՈւ գլոբալ տեղորոշման համակարգի մոդերնիզացման մասին, հայտնում է RNS-ը։

Պայմանագրի պայմանների համաձայն՝ ընկերությունը կատարելագործում է GPS կառավարման սեգմենտը երրորդ սերնդի արբանյակների հետ աշխատելու համար, որոնք օգտագործվում էին նախքան օպերատիվ հսկման նոր համակարգին անցնելը։

Գործարքը, որը կնքվել է 4 տարի ժամկետով, արժի 96 մլն դոլար։