Instagram-ը մի հաշվից մյուսին անցնելու գործառույթ է մտցնում, տեղեկացնում է   Gazeta-ն` վկայակոչելով Tech Insider-ին:

Հաշվի հնարավոր փոփոխությունները հատկապես ակտուալ են այն օգտատերերի համար, որոնք աշխատանքային նպատակներով միանգամից մի քանի հաշիվ ունեն: 

Այս պահին նոր գործառույթն աշխատում է թեսթային ռեժիմում եւ մատչելի է օգտատերերի ընդամենը մի մասին: 

Նոր գործառույթի կիրառության դեպքում օգտատերը կկարողանա «լայքերի» եւ մեկնաբանությունների մասին տեղեկություններ ստանալ միանգամից մի քանի հաշվից: