Ուկրաինայում ձերբակալվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն Ռովշան Լյանքարանսկին (Ջանիեւ):
«Փրայմ-Քրայմ»-ի տվյալներով, 35-ամյա Ռովշան Ջանիեւը սեպտեմբերի 15-ին ձերբակալվել է Կիեւի երկաթուղային կայարանում, ուր ժամանել էր Մոսկվայից:
Նա իրավապահներին իր լուսանկարով եւ Ալիեւ ազգանունով կեղծ անձնագիր է ներկայացրել:
Ներկայումս քննարկվում է Ջանիեւին Ադրբեջան արտաքսելու հարցը: Վերջին տարվա ընթացքում սա Ջանիեւի 3-րդ ձերբակալությունն է Կիեւում: Վերջին անգամ նա ձերբակալվել էր դեկտեմբերի 3-ին:




























