Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի լուրջ քաղաքական կամքի եւ կողմերի հավասարակշռված մոտեցման պայմաններում: Այդ մասին Թեհրանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին, հաղորդում է FARS գործակալությունը:

Մոթաքին հավելել է, որ Իրանը տարածաշրջանում խաղաղության կողմնակից է:

Մոթաքիի խոսքով, Իրանը թափանցիկ դիրքորոշում է որդեգրել Ադրեջանի եւ Հայաստանի հարաբերություններում, եւ պատրաստ է աջակցել Բաքվին եւ Երեւանին:

Նշենք, որ այսօր սկսվել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի այցն Իրան: