Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանը նոր նախագահ ունի: ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ է նշանակվել Արամայիս Ավագյանը: Վերջինս մինչ նշանակումը զբաղեցնում էր ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:

Նախագահ Բակո Սահակյանը Ավագյանի թեկնածությունը ներկայացրել է խորհրդարանի հավանությանը, եւ ԼՂՀ Ազգային Ժողովը՝ 28 կողմ եւ 1 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել նրա նշանակմանը:

Հիշեցնենք, որ Գերագույն դատարանի նախկին նախագահը՝ Արարատ Դանիելյանն օրերս էր ազատվել այդ պաշտոնից եւ նշանակվել նախագահի խորհրդական: