Որպեսզի պարզվի, թե կա՞, արդյոք, ուրան Հայաստանում, ինչ քանակությամբ եւ տիպի, անհրաժեշտ է 3-5 տարի: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նրա խոսքով, եթե պարզվի, որ կա, եւ ուրանի արդյունահանումը չի վնասում բնությանը, հանրապետությունն անպայման կզբաղվի դրանով:
Նշենք, որ ներկայումս «Ռոսատոմ» եւ «Հայ-ռուսական լեռնարդյունաբերական կազմակերպություն» ընկերությունները հետազոտական աշխատանքներ են իրականացնում ուրան հայտնաբերելու ուղղությամբ:




























