Ընթացիկ տարին ամենառիսկայինն էր մակրոտնտեսական ցուցանիշների տեսանկյունից: Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով, կառավարության թիվ մեկ խնդիրը գնաճը հաղթահարելն է: «Կառավարությունը եւ կենտրոնական բանկը ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները գնաճը հաղթահարելու համար»,- վստահեցրել է նախարարը, այդ միջոցների շարքոմ նշելով բյուջեի դեֆիցիտի կրճատումը մինչեւ 4 տոկոս եւ մրցակցային դաշտը կարգավորող օրենսդրության բարեփոխումը:
Տ. Դավթյանի պնդմամբ, ներկայումս համապատասխան օրենսդրությունը գտնվում է մշակման փուլում:
Նախարարն ընդգծել է, որ գնաճի պատճառները թե' ներքին են, թե' արտաքին, թե' եղանակային: «Եղանակային կլիմայական պայմանները ընթացիկ տարում շատ բացասաբար անդրադարձան հանրապետության գյուղատնտեսության վրա, ինչը հանգեցրեց սննդտեսակների թանկացման»,- բացատրել է նա:





























