Առաջիկա 15-17 օրում Հայաստան է բերվելու 950 տոննա ցորենի էլիտար սերմ Ռուսաստանի մարզի Ստավրոպոլի մարզից: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:

Նրա խոսքով, ցորենի սերմերի էլիտար տեսակների ներմուծումը եւ դրանց ցանումը կբարելավի արտադրանքի որակն ու կավելացնի ցորենի ցանքատարածությունները Հայաստանում մինչեւ 120 հազար հա: Դա, ըստ նախարարի, կնպաստի, որ Հայաստանն ապահովի ներքին կարիքների 85 տոկոսը: