Սեպտեմբերի 15-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանից 120 կմ հեռավորության վրա գտնվող կամուրջից ավտոբուս է վայր ընկել, որի հետեւանքով զոհվել է 29 մարդ, եւս 11-ը վնասվածքներ են ստացել:

Ինչպես հաղորդում է Reuters-ը` հղում անելով ոստիկանությաւնը, վարորդը ննջել է ընթացքի ժամանակ: Ավտոբուսն ընկել է 7 մետր բարձրությունից` Սավե քաղաք մտնելից:

Նշենք, որ Իրանն աշխարհի այն երկրների ցանկում է, որտեղ  ամենաշատն են մահանում ճանապարհային պատահարների հետեւանքով: Նման դեպքերի պատճառը անուշադրությունն է, ճանապարհային կանոնների խախտումները, ինչպես նաեւ հին մեքենաների առկայությունը: