Ռուսաստանն ու Նորվեգիան համաձայնագիր են ստորագրել Բարենցի ծովում ծովային տարածքները սահմանազատելու, ինչպես նաեւ Բարենցի ծովում եւ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում համագործակցելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգի ներկայությամբ: Նոր պայմանագրի արդյունքում դադարեցվում է 30 տարի տեւող մորատորիումը`արկտիկական մայրցամաքային շելֆի նավթագազային հանքավայրերի շահագործման վրա: Այն ընդգրկում է 175 հազար քմ:

Նշենք, որ այդ հարցով բանակցությունները վարվում են 1970-ից: Ռուսաստանն ու Նորվեգիան 40 տարի բանակցում էին Բարենցի ծովում սահմանազատող գծի շուրջ: Վիճելի էր համարվում մոտավորապես 175 հազար քմ ծովային տարածք, հաղորդում է BFM.ru-ն: