Սլովենական POP TV –ում զավեշտալի դեպք է եղել:
YouTube-ում տեսահոլովակ է տեղադրվել, որում հստակ երեւում է, թե ինչպես 24UR տեղեկատվական հաղորդման ավարտին, երբ արդեն սկսվել էին ազդագրերը, հաղորդավարը աթոռով շարժվում է օգնականի ուղղությամբ՝ չնկատելով, որ տեսախցիկը շարունակում է աշխատել: Եւ հեռուստադիտողները հստակ տեսան, որ հաղորդավարը պիջակով եւ փողկապով է, սակայն առանց տաբատի:
Ինչպես նշում է «Կոմսոմոլսկայա պրավդան», հանրությունը կարող է տեսնել հաղորդավարի սպիտակ ներքնավարտիքը, իսկ տաբատ չկա: Դատելով տղամարդու վստահ տեսքից՝ կարելի է ենթադրել, որ տեղեկատվական հաղորդումները նման տեսքով վարելը նրա համար նորություն չէ:




























