Հայաստանում սեպտեմբերի 16-ի առավոտյան չեն իրականացվել ազգային փոխադրող «Արմավիա» ընկերության չվերթները մի քանի ուղղություններով, այդ թվում նաեւ Երեւան-Մոսկվա:

NEWS.am-ի խմբագրություն են զանգահարել չեղյալ համարված չվերթների ուղեւորները:

«Զվարթնոց» օդանավակայանում NEWS.am-ի աղբյուրները հայտնում են, որ չվերթները չեն իրականացվում պարտքների պատճառով: «Արմավիայից» որեւէ մեկնաբանություն դեռեւս չի հաջողվել ստանալ: