Սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում այրվել է ապրանքային շուկան: Զոհեր ու վիրավորներ չկան:
«Հրդեհի մարումը դժվարացնում էր այն, որ ապրանքները շատ էին եւ մոտ էին դասավորված, որոնց մեծ մասը հեշտ այրվող սինթետիկ նյութ էր»,- «ՌԻԱ նովոստիին» ասել է ՌԴ ԱԻՆ Իրկուտսկի գլխավոր վարչության պետ Վալենտին Նելյուբովը:
Հրդեհը հնարավոր է եղել տեղայնացնել միայն 2 ժամ անց:





























