Անթալիայի Քեմեր հանգստավայր ժամանած ՌԴ-ի Տուլա քաղաքի ճանապարհային ոստիկանության բաժանմունքի պետ Իգոր Կոնավալովը ձերբակալվել է իր հետ հանգստանալու մեկնած Իրինա Ֆամիոչեւնայի 17-ամյա դստերը բռնաբարելու փորձի համար:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` ռուս ոստիկանապետը օգոստոսի կեսերին ժամանել է Քեմերի 5 աստղանի հյուրանոցներից մեկը: Ականատեսների վկայությամբ` օգոստոսի 29-ի գիշերը ռուս հյուրերի համարից աղջկա սարսափահար ձայներ են լսվել, որից հետո 17-ամյա աղջիկը մերկ վազել է միջանցքով, իսկ նրա հետեւից` ռուս փոխգնդապետը եւս մերկ վիճակում:
Հյուրանոց ժամանած ոստիկանները բերման են ենթարկել Իգոր Կոնավալովին Քեմերի ոստիկանության բաժանմունք, որտեղ վերջինիս կալանավորվել է «բռնաբարության փորձ կատարելու» մեղադրանքով:
Ականատեսները հայտնել են , որ մայր ու աղջիկ հայտարարել են, թե բողոք չունեն Իգոր Կոնավալովի դեմ:
Մեկ այլ թուրքական կայքէջ հայտնում է, թե Իգոր Կոնավալովը առանց վերադասին զգուշացնելու է մեկնել հանգստի` իր հետ վերցնելով սիրուհուն եւ նրա 17-ամյա աղջկան:
Հայտնի է դարձել, որ Կոնավալովը ամուսնացած է եւ ունի 19-ամյա դուստր:





























