«Ջողազի արհեստական ջրամբարը, որը գտնվում է Իջեւան-Ղազախ սահմանագծի վրա, եւ հայերն այն կառուցել են խորհրդային տարիներին, այնուհետեւ փոխանակել ադրբեջանցիների հետ՝ դրա դիմաց հողեր վերցնելով, թալանվել է: Այս մասին տեղեկացնում է «Ժամանակ» օրաթերթը:

Ջրամբարն, ըստ թերթի տեղեկացման, այժմ չի գործում, որովհետեւ սահմանային գոտում է` կրակային գծի տակ, բայց նույնիսկ դա չի խանգարել, որ եռակցման սարքերով կտրեն եւ տանեն տասը տոննայից ավելի կշռող պոմպերն ու խողովակները, որոնց գինը հասնում է 2,5 մլն դոլարի: Դրանք անհետացել են անցյալ տարեվերջին եւ այս տարվա ընթացքում: Տեղեկություններ կան, որ  դրանք արտահանվել եւ վաճառվել են: Գեներալներից ո՞ւմ պատասխանատվության տակ է սահմանային այդ հատվածը, ո՞ւմ հաշվեկշռում են եղել դրանք, ո՞վ է ապամոնտաժման հեղինակը եւ ո՞վ է անմիջական մասնակցություն ունեցել», - հարց է տալիս «Ժամանակ»-ը: