41-ամյա Կառլեն Հայրապետյանը կասկածվում է գողության փորձ կատարելու մեջ:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ փետրվարի 3-ին ժամը 04:00-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Թաիրով գյուղի ռեստորաններից մեկում գողության դեպք է կանխվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գողության փորձ կատարածը 41-ամյա Կառլեն Հայրապետյանն է, որը նախկինում 5 անգամ դատապարտվել է:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: