Վրացական իշխանությունները հոգ են տանում ոչ վրացի աշակերտների մասին: Վրաստանի կրթության նախարարությունը երկրի հայկական, ռուսական եւ ադրբեջանական դպրոցների համար երկլեզու դասագրքեր է հրատարակել: Գրքի 35 տոկոսը գրված է վրացերեն, մնացածը` ազգային փոքրամասնության լեզվով: Պատմության եւ աշխարհագրության դասագրքերը նախատեսված են 7-12 դասարանների աշակերտների համար, հաղորդում են վրացական լրատվամիջոցները: