Twitter-ի ղեկավարությունը որոշել է սոցցանցի օգտատերերին արգելել միմյանց հասցեին վիրավորանքներ հնչեցնել։

Twitter-ը հատուկ խորհուրդ է ստեղծում, որի կազմում կլինեն տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրանք կքննարկեն օգտատերերի բողոքները, որոնց մեջ սպառնալիք կամ վիրավորանք կա։ Twitter-ն այս նորամուծությունը ձեռնարկում է Համացանցի անվտանգության օրվան ընդառաջ, փոխանցում է Informing-ը։

Սոցցանցի ղեկավարությունը նշել է, որ վերջին ժամանակներս սպառնալիքների քանակն էապես մեծացել է։ Դրանից խուսափելու համար որոշում է կայացվել խստացնել այդ հարցում ընկերության քաղաքականությունը։