Հայաստանը կարող է եւ պետք է փորձի մրցակցել Հնդկաստանի եւ Եվրոպայի միջեւ բեռների տարանցմանը մասնակցելու համար։ Այս մասին փետրվարի 10-ին լրագրողներին ասել է ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Հնդկաստանի տնտեսությունը ոչ միայն իր նմանների շրջանում խոշորներից է, այլ նաեւ ամենադինամիկն է։ Այդ նույն ժամանակ Չինաստանի տնտեսական աճի համար 6.4 տոկոս դանդաղում են կանխատեսում, Հնդկաստանի համար՝ 7.4-7.6 տոկոս։ Իրանը բնականաբար շատ հարմար ճանապարհի սկիզբ է Հնդկաստանի համար։ Իսկ այնուհետեւ ապրանքները կարող են անցնել Էնզելիից Աստրախան կամ ցամաքով Ադրբեջանի կամ Հայաստանի տարածքով։ «Հայաստանը լավ հնարավորություններ ունի իրանական ապրանքների տարանցման համար։ Գաղտնիք չէ, որ Իրանն իր մրգերի մի մասը Ադրբեջանի տարածքով է ուղարկում ավելի ցածր արտահանման տուրքի պատճառով։ Համաձայնեք, որ մենք կարող էինք նույն բանն անել, եթե ավելի լավ ճանաչեինք մեր հարեւանին։ Մենք նույնպես հնարավորություններ ունենք հիմա։ Հայաստանը կարող է Իրանի համար ճանապարհ դառնալ դեպի ԵՏՄ եւ առաջին հերթին՝ ռուսական շուկա։ Բայց պետք է գործել եւ չսպասել, մինչեւ Իրանը ինքը մեր մասին կմտածի»,- ասել է պատգամավորը։





























