Տեսանյութ տիեզերքից. գայթակղիչ կայծակներ: Բրիտանացի աստղանավորդ Թիմ Փիկը, որը 46 հոգուց բաղկացած երկարաժամկետ անձնակազմի հետ գտնվում է ՄՏԿ-ում, երկրագնդի բնակիչներին տիեզերքից մեր մոլորակի բնական երեւույթներից մեկով հիանալու հնարավորություն է նվիրել: Թվիթերի իր էջին նա փայլատակող կայծակի պատկերներով տեսանյութ է հրապարակել: 

29 վայրկյան տեւողությամբ տեսանյութում կայծակների հերթագայություն է, որոնք հարվածում են երկրագնդի մակերեւույթին, տեղեկացնում է   NTDTV-ը:  

Պատկերներն արվել են թայմլափս ռեժիմով: Դրանից հետո այդ պատկերներից տեսաշար են կազմել: Նկարահանման պահին Միջազգային տիեզերակայանը թռչում էր Եվրոպայի եւ Աֆրիկայի վրայով: 

Հիշեցնենք, վերջերս Թիմ Փիկը տեսակապով շփվել էր բրիտանացի դպրոցականների հետ: Նա պատասխանել էր վերջիններիս հետաքրքրող հարցերին, ինչպես նաեւ ցույց էր տվել, թե ջրով ինչ կարելի է անել անկշռելիության պայմաններում: Նա հավաքվածներին նաեւ ուրախացրել է ակրոբատիկ հնարքներով եւ նույնիսկ սուպերմենի թռիչքով: 

Փիկը Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց է: Նա առաջին բրիտանացին է դարձել, որը ելք է կատարել բաց տիեզերք: Դա տեղի է ունեցել այս տարվա հունվարին: Այն ժամանակ նրան ընկերակցում էր ՆԱՍԱ-ի աստղանավորդ Թիմ Կոպրան: