Սեպտեմբերի 17-ին, Վանում տեղի կունենա թուրքական Birzamanlar Yayincilik հրատարակչության եւ Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի հետ համատեղ հրատարակած Վանի Աղթամարի Ս.Խաչ եկեղեցու մասին պատմող երկլեզու աշխատությունը։

«Աղթամար. Միջնադարյան հայկական ճարտարապետության զարդը» գիրքը  սեպտեմբերի 21-ին էլ Ստամբուլում կներկայացվի ընթերցողին։

Գրքի կազմողներն են լոնդոնաբնակ Արա Սարաֆյանը եւ Օսման Քոքերը։ Գրքում ներկայացված է Ստեփան Մնացականյանի ուսումնասիրությունը։

Գիրքը կազմված է 168 էջից, որի մեջ ընդգրկված են 68 գունավոր լուսանկար եւ 19 քարտեզ։