Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից կողոպուտ կատարելու կասկածանքով հետախուզվում են Վրաստանի քաղաքացիներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

Ըստ ոստիկանության՝ Վրաստանի քաղաքացիներ Գելա Ռեւիշվիլին, Գագա Բոբոխիձեն եւ Գեորգի Մակլապերիձեն հունվարի 29-ին մտել են Ֆրիկի փողոցի շենքերից մեկի բնակարան, հափշտակել գումար եւ բջջային հեռախոս, սակայն, նկատելով տանտիրոջը, դիմել են փախուստի:

Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեն, որ նրանց գործողություններից տուժել են այլ քաղաքացիներ եւս: 

Նրանց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանության Կենտրոնական կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: