Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ, ընդունել են ՔԿԱԳ-երի մասին օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
Ինչպես փաստաթուղթը ներկայացնելիս նկատել է խորհրդարանի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը, օրենքի բարեփոխման անհրաժեշտությունը ծագել է Հայաստանում երեխաների ծնունդները չգրանցելու աճող խնդրի պատճառով: Նրա խոսքով, արդեն 175 նման դեպք է գրանցվել: Միեւնույն ժամանակ, չգրանցված երեխաներն ավելի հաճախ են թրաֆիքինգի, մանկական բռնության թիրախ դառնում: Ըստ փոխնախագահի՝ կան մի քանի խնդիրներ, թե ինչու երեխաներին չեն գրանցում, դա սոցիալական դրությունն է կամ պարզապես անտարբերությունը:
Օրենքի փոփոխությունները նպատակ ունեն նվազեցնել կամ վերացնել այդ խնդիրը: Այդ նպատակով երեխաների գրանցման պատասխանատվությունը դրվում է համայնքների վրա: Եթե քաղաքացիներն ի վիճակի չեն իրականացնել երեխաների գրանցումը, այդ ծախսերն իր վրա է վերցնում համայնքը:




























