Վրաստանում ձերբակալվել է աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Նիկոլոզ Պրիուձեն։ երբակալության մասնրամասները դեռ պարզ չեն։ Միայն հայտնի է, որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել կաշառք վերցնելու համար։
Ըստ հետաքննության, փոխնախարարի համաձայնությամբ բարձրացվել են երկիր ներկրված կարմրախտի, կարմրուկի, քութեշի պատվաստուկների գինը։ Վերահսկիչ պալատի տվյալներով, այս խաբեության պատճառով Վրաստանի բյուջեն կրել է 1 մլն դրամի վնաս։
Պրուիձեն պաշտոնից հրաժարվել է 3 շաբաթ առաջ` նոր նախարար Անդրին Ուրուշաձեի նշանակումից հետո։





























