Հայաստանի կառավարող կոալիցիայի կազմում տարաձայնություններ չկան: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Մկտրիչ Մինասյանը:

Նրա պնդմամբ, ՀՀԿ-ն բարեկամական հարաբերությունների ունի կոալիցիոն գործընկերների հետ: «Մենք ցանկություն եւ նպատակ չունենք որեւէ մեկին թիկունքից հարվածելու: Մենք միշտ օգնել եւ օգնելու ենք մեր կողքին կանգնած անձանց, եւ համատեղ ջանքերով լուծելու ենք երկրի համար արդիական հարցերը: Մենք ինտրիգներ չենք հյուսում»,- ասել է Մինասյան:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, ի հակակշիռ հայտարարեց, թե տարաձայնություններն ակնհայտ են: «Այսօր իշխանությունները փչում են Արթուր Բաղդասարյանի անձը: «Արթուր Բաղդասարյանը գնաց կզարան, Գագիկ Ծառուկյանը դա չի անում, իրեն տղամարդավարի է պահում։ Ասում է՝ ես ի վերջո կուսակցության նախագահ եմ, թող ժողովուրդն ընտրի. կարող է՝ մեզ է ձայն տալիս։ Հո այդ առաջին տեղը ապահովագրված չէ՞, բրոնյա արված չէ՞ Հանրապետականի համար»,- ասել է Հովհաննիսյանը: