Powervision Robot չինական ընկերությունը ձվի տեսքով ծալովի դրոն է ներկայացրել, որն ունի ներդրված տեսախցիկ։ Սարքի հեղինակները նշում են, որ թռիչքը հնարավոր է դառնում կվադրոկոպտերի գերթեթեւ քաշի շնորհիվ։
Սպասման ռեժիմում PowerEgg-ը բոլոր ելուստային մասերը ծալում է ներս եւ ձվի տեսք ստանում։ Տեսախցիկը կարող է 4K ձեւաչափով շրջանաձեւ տեսարան նկարել եւ իրական ժամանակով հեռարձակում ապահովի, փոխանցում է «Ռոսբալտ»-ը։
Սենսորների հավաքածուն դրոնին թույլ է տալիս ազատ տեղաշարժվել տարածքի ներսում։ Կոմպլեկտում պլանավորվում է ներառել նաեւ հեռակառավարման պարզ վահանակ։
Powervision Robot-ը խոստացել է սարքը վաճառքի հանել 2016թ. ամռանը։











