Facebook-ը պատրաստվում է իր մեսենջերում  sms հաղորդագրությունների վերահասցեագրում ներառել, ինչպես նաեւ մեկ հավելվածում մի քանի հաշիվ ունենալու հնարավորություն ստեղծել, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով TechCrunch-ին:

Գործառույթն օգտատիրոջը թույլ կտա հրաժարվել sms-ների համար ստանդարտ հավելվածի օգտագործումից եւ անցնել Messenger-ի: Այնուամենայնիվ, այս հնարավորությունը խոստանում է ընտրովի լինել: Որոշ սարքերում այդ գործառույթի ի հայտ գալու մասին պատմել են   Android Police պորտալի օգտատերերը: Կարգավորումների մենյուում «Sms» կետ կհայտնվի. sms հաղորդագրությունը`  Messenger-ում ակտիվացված հավելված ուղարկվելու դեպքում այն կգունավորվի մանուշակագույն, իսկ սովորական հաղորդագրությունները` կապույտ գույնով: 

Բացի այդ, Facebook-ի մեսենջերում մի քանի հաշիվ ունենալու հնարավորություն կստեղծվի: Դա անհրաժեշտ է այն դեպքի համար, եթե մի սարքն օգտագործվում է մի քանի հոգու կողմից: