ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԱԾ է գնացել: NEWS.am-ի  թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ նա մտել է ԱԱԾ շենք: Մուտքի մոտ նրան դիմավորել է ԱԱԾ տնօրեն  Գորիկ Հակոբյանը:

ՀՀ նախագահին ուղեկցում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանը:

Ըստ էության, այս պահին Սերժ Սարգսյանը ներկայացնում է ԱԱԾ նոր ղեկավարին:

Հիշեցնենք, որ 70-ամյա Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է նախօրեին: