Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ընդունել է Իրանի առաջին փոխնախագահ Մուհամեդռեզա Ռահիմիին։

Հանդիպման ընթացքում Իրանի փոխնախագահն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը եւ Թուրքիայի հետ համագործակցությունն Իրանի  առաջնահերթություններից է, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Իրանի եւ Թուրքիայի միջեւ առկա են առեւտրի ոլորտի զգալի առաջընթացի բոլոր հիմքերը»,- ասել է Ռահիմին։

Թուրքիայի ԱԳ նախարարն, իր հերթին, իրանաթուրքական հարաբերությունները որակել է ավելի շատ որպես պատմական եւ սրտակից, քան քաղաքական։ Դավութօղլուն ընդգծել է, որ Անկարայի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունների զարգացման խոչընդոտներ չկան։