Երեւանցի Արտակ Աղբալյանը եւ հրազդանցի Արթուր Ավագյանը կասկածվում են ապօրինի զենք կրելու եւ պահելու մեջ: Փետրվարի 6-ին նրանք Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ռեստորաններից մեկի մոտից բերման են ենթարկվել ոստիկանություն:
Խուզարկության արդյունքում Արտակ Աղբալյանի մոտից հայտնաբերվել են Բերերտտա տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով, եւ կաշվե պատյանով դանակ, իսկ Արթուր Ավագյանի պայուսակից` տարբեր տեսակի ու գրառումներով դեղահաբեր ու ծալովի դանակ:
Հայտաբերվածն ուղարկվել է փորձաքրեագիտական վարչություն, հարուցվել է քրեական գործ:











