Սեպտեմբերի 18-ին, ժամը 13-ին Մոսկվայի Տան ցուցասրահում «Ունիսոն» ՀԿ-ն կանցկացնի «Իմ ժպիտը քո ձեռքերում է» խորագրով ֆոտոցուցահանդեսի հանդիսավոր բացումը:
Ցուցահանդեսին ներկայացված են Երեւանում եւ մարզերում (Արագածոտն, Կոտայք, Սյունիք, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արարատ) բնակվող` տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող 24 անձանց լուսանկարները: Պրոֆեսիոնալ լուսանկարիչներ Մարաննա Մելիքսեթյանի եւ Գարեգին Ղազարյանի հեղինակած աշխատանքներում հաշմանդամները հասարակությանը կներկայանան իրենց կենսասիրությամբ, լավատեսությամբ եւ հետաքրքրությունների լայն շրջանակով: Ցուցահանդեսի բացման օրը այցելուները հնարավորություն կունենան անձամբ շփվել լուսանկարների հերոսների հետ:
Լուսանկարների ցուցահանդեսը տեւելու է 4 օր` սեպտեմբերի 18-21-ը:
Ֆոտոցուցահանդեսն իրականացվում է «Վորլդ Վիժն» Հայաստան բարեգործական կազմա¬կերպության Հաշմանդամների կազմակերպությունների հզորացում հանուն առավելագույն ներառման ծրագրի շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական միջոցներով:
Նշենք, որ «Ունիսոն» ՀԿ-ն հիմնադրվել է 2002թ. մայիսին հաշմանդամություն ունեցող մարդկանց աջակցության եւ նրանց իրավունքների պաշտպանության առաքելությամբ:




























