Բելառուսի Կորելիչսկի շրջանի Օստաշին գյուղում «Լիֆան» մակնիշի ավտոմեքենայի 24-ամյա վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան եւ բախվել է էլեկտրահաղորդասյանը։

Ստացված վնասվածքներից վարորդը եւ նրա 22 ամյա հարսնացուն զոհվել են։  Հարսնացուի քրոջն էլ հայտնաբերել են վթարից 10 մետր այն կողմ։ Նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ  եւ անմիջապես տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։